Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.30-ին, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ․ ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Երևաի Ռ.Մելիքյան և Ա.Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «Օպել»-ի 79-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե ջրատարին․ 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 07.35-ին, շտապօգնության «Ֆորդ» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, Երևանի Քոչինյան և Մելքոնյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլկսվագեն», «Տոյոտա» և «Մազդա» մակնիշի մեքենաներ․ «Տոյոտա»-ի վարորդը, «Մազդա»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ․ «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ․ «ՎԱԶ-21099»-ի վարորդը և «Վոլվո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ․ «Միցուբիշի»-ի երկու ուղևորները և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ․ «ՎԱԶ-2106»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]