211652_close_icon
views-count931 դիտում article-date 14:52 05-12-2019

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է: [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color] Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նմանատիպ նյութեր