211652_close_icon

Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Սպիտակի, Մարտունու տարածաշրջաններում տեղում է ձյուն

views-count709 դիտում article-date 09:36 16-12-2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար( բուք, մառախուղ):

Գորայք-Ծղուկ ճանապարհահատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Սպիտակի, Մարտունու  տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր