817 դիտում
14:39 05-12-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հանրային ներդրումների կառավարման առաքելության հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) հանրային ներդրումների կառավարման առաքելության հետ։
Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմին և իր թիմին և նշել, որ քննարկման թեման՝ հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով այն տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել հանրային միջոցներով իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքում։
«Մեր թիմը, հենվելով մեր միջազգային գործընկների հետ քննարկումների վրա, պատրաստել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) և հանրային ներդրումների համապատասխան շրջանակ»,- նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանն այս ոլորտում առաջիկա աշխատանքներում կարևորել է ԱՄՀ առաքելության դերը և առաջարկել սերտ համագործակցություն։
Դոմինիկ Գիյոմն իր խոսքում նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել ՊՄԳ շրջանակի ձևավորման և հանրային ներդրումների կառավարման ուղղությամբ։Նա առաջարկել է քննարկել ոլորտային ներդրումային ծրագրերի գնահատման, ընտրության և վերահսկման ընթացակարգերին և մեթոդաբանությանը առնչվող մի շարք հարցեր։
Կողմերը թեմայի շրջանակում անդրադարձել են նաև պետական ակտիվների գույքագրման կարևորությանը։
Արժույթի միջազգային հիմնադրամի հանրային ներդրումների կառավարման առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմը շնորհակալություն է հայտնել մանրամասն և համապարփակ քննարկման համար,նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախարարությանն առաջիկա աշխատանքներում։
Նմանատիպ նյութեր
2195 դիտում
21:32 31-03-2017
Տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի հետ
1290 դիտում
23:08 13-08-2021
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի հետ
Այս բաժնից
442 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
616 դիտում
12:19 26-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը