2444 դիտում
21:32 31-03-2017
Տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի հետ
Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդ իպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի հետ՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզի, ԱՄՀ և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի տնտեսագետների ուղեկցությամբ։
ԱՄՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։
Առաքելության հիմնական նպատակը ԱՄՀ 38-ամսյա երկարաձգվող ֆոնդային կարողության համաձայնագրի հինգերորդ վերանայման շրջանակում տնտեսական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։
Օրակարգի առանցքում էին ներդրումային քաղաքականության իրականացման ընթացքին, Հայաստան-ԵՄ նախաստորագրված նոր համաձայնագրին, ԵՄ մակրոտնտեսական և ֆինանսական աջակցությանը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցութամբ պայմանավորված զարգացումներին առնչվող հարցեր։
Անդրադարձ է եղել ներդրումային հիմնադրամների ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և սպասվող արդյունքներին, քննարկվել են երկրի տնտեսական զարգացման արդյունքները և ակնկալվող միտումները:
Հանդիպման ընթացքում փոխնախարարները մանրամասն պարզաբանումներ և մեկնաբանություններ են տվել բոլոր հարցադրումներին։
Նմանատիպ նյութեր
955 դիտում
18:41 14-03-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային
805 դիտում
18:45 18-09-2024
Ֆինանսների նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ
Այս բաժնից
559 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
832 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել