1073 դիտում
20:17 03-12-2019
Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը նոր թափ կստանա
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Օլգա Կոմարովային։
Հանդիպմանը մասնակցել են ԵԱԶԲ կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը, բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը, նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը։
Օլգա Կոմարովան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր այցի նպատակն է առավել մանրամասն ներկայացնել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները և քննարկել առաջիկա համատեղ գործողությունների շրջանակը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԵԱՏՄ տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման, ընդհանուր վճարային տարածքի ձևավորման, ԵԱՏՄ բոլոր անդամ երկրնրում պետական գնումների բանկային երաշխիքների տրամադրման, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում երրորդ վստահված կողմերի ցանցի ձևավորման հարցերը։ Օլգա Կոմարովան ներկայացրել է, թե նշված ուղղություններով ինչպես կարելի է օգտագործել Եվրասիական զարգացման բանկի հնարավորությունները։
Օլգա Կոմարովան տեղեկացրել է նաև, որ Հայաստանի բանկերը հետաքրքրված են համագործակցելու իրենց հետ, և չորս բանկ ԵԱԶԲ-ում արդեն ունի բացված հաշիվներ, ևս չորսը պատրաստվում է բացել։
Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Օլգա Կոմարովային բանկի հնարավորությունների հանգամանալից ներկայացման համար։ Նա բարձր է գնահատել բանկի խորհրդատվությունները և նշել, որ շահագրգիռ պետական մարմինների հետ կքննարկվեն բոլոր առաջարկությունները և կորոշվեն փոխհարաբերությունների առավել արդյունավետ ձևերը։
Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը հավաստիացրել է Օլգա Կոմարովային, որ նախարարությունը առավելագույն ջանքեր կգործադրի զարգացնելու բանկի հետ համագործակցությունը։
Նմանատիպ նյութեր
6862 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
604 դիտում
19:17 14-04-2015
Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է ներդրումային համաձայնագիր
Այս բաժնից
883 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
508 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
748 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել