211652_close_icon
views-count96317 դիտում article-date 15:23 03-12-2019

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 51-ամյա կինը Աշտարակի շտապօգնության հերթապահ բրիգադի բժշկին կասկածում է իր հոր մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով: Երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Լիդա Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքում բնակվող իր հոր՝ 87-ամյա Խորեն Ղ.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը ահազանգ է տվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Լիդա Ղ.-ի՝ ահազանգով ժամանել են շտապօգնության բրիգադը՝ բժիշկ Պ. Կոշկերյանի գլխավորությամբ, ովքեր իր հորը ներարկել են «դեքսամետազոն» և «վերապամիլ» տեսակի դեղամիջոցներ, ինչի արդյունքում հայրը նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում տանը մահացել է: Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ավագ քննիչ Ոսկանյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր