211652_close_icon
views-count26075 դիտում article-date 09:45 03-12-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. կիսամաշ անվադողերի պատճառով 35–ամյա վարորդը BMW-ով հայտնվել է ծառերի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած BMW մակնիշի 01 XX 099 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի աջակողմյան ձորակում՝ ծառերի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 43-ամյա Կարինե Ս.-ն, 34-ամյա Արթուր Խ.-ն, 30-ամյա Հարություն Խ.-ն և 46-ամյա Մարինե Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը:, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է անվադողերի ոչ ձմեռային լինելը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր