Մեսին ստացավ 6-րդ «Ոսկե գնդակը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայում ավարտվեց «Ոսկե գնդակի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Տարվա լավագույն խաղացողի համար նախատեսված «Ոսկե գնդդակը» շնորհվեց Արգենտինայի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիին: Մրցանակի համար պայքարում նա առավելության հասավ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիկ վան Դեյքին
«Ոսկե գնդակ» 2019-ը Մեսիի համար դարձավ վեցերորդը. այդ ցուցանիշով նա պատմական ռեկորդ սահմանեց՝ առաջ անցնելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (ներկայումս երկու ֆուտբոլիստներն էլ ունեն 5-ական «Ոսկե գնդակ»):
Հարկ չկա թվարկել Մեսիի ցուցանիշները, ձեռքբերումները, նվաճումները. յուրաքանչյուր խաղ նրա մասնակցությամբ վերածվում է արվեստի նմուշի: Պատմության լավագույն ֆուտբոլիստը, որի դարաշրջանում ենք ապրում բոլորս: