211652_close_icon
views-count27398 դիտում article-date 17:52 02-12-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արմավիրի քաղաքապետարանի մոտ կայանված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված УАЗ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արմավիրի քաղաքապետարանի դիմաց կայանված ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշում գրանցված УАЗ (Буханка) մակնիշի ՊՆ 2376 Տ համարանիշի ավտոմեքենայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական թիվ 27 ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շարժիչի հատվածում և մասամբ՝ սրահի։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր