211652_close_icon
views-count2878 դիտում article-date 22:19 01-12-2019

Ներկայիս ֆեյսբուքն ու գյուղատնտեսությունը շատ նման են իրար. «Ցանցահենը»՝ Հարություն Մնացականյան. Armdaily.am/

[url=http://armdaily.am/?p=72022&l=am&fbclid=IwAR2O87ISFugH7Mo9PIIJXFobwNiRDzrF72lvohlMipEbZaGSsUQh8sTHStE]ArmDaily.am[/url]-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում անդրադառնում է հայտնի, սիրված ու ակտիվ Ֆեյսբուքահայերին և այս անգամ զրուցել է Հարություն Մնացականյանի հետ, ով ունի 5000 ընկեր և 1000-ից ավել ընկերություն անել ցանկացողների բանակ։ [b]- Հարություն, Ֆեյսբուքահայության մի զանգված փորձում է Ձեզ ամուսնացնել, երբևէ եղե՞լ է, որ Ֆեյսբուքի «բնակչուհու» սիրահարվեք կամ հավանեք, ի՞նչ քայլերի եք դիմել։ Եւ , ի վերջո, ինչպիսի՞նն է Հարություն Մնացականյանի համար իդեալական կինը։ [/b] -Ես սովորաբար շատ դժվար սիրահարվող եմ, գրեթե չեմ սիրահարվում, ֆեյսբուքյան բնակչուհու վիրտուալ սիրահարված չկամ, բայց աղջիկներ կան, որոնց հետ ֆեյսբուքով եմ ծանոթացել ու շատ լավ նվիրված ընկերներ ենք դարձել՝.Արփին, Աստղիկը, Իկան, Այրումյան Տաթևիկը, Սյունե Սևադան։ Մնացած աղջիկ ընկերներիս հետ ֆեյսից դուրս եմ ծանոթացել ու առհասարակ աղջիկ ընկերներ շատ ունեմ։ Ինձ համար իդեալական կինը նախ և առաջ դասական կեցվածքով ինտելեկտուալ կինն է, որի հետ միշտ խոսելու թեմա ստեղծվում է։ [b]-Ինչո՞վ են իրար նման Ֆեյսբուքը ու գյուղատնտեսությունը։ Որի՞ց է ավելի բարդ գլուխ հանել։ [/b] -Ներկայիս ֆեյսբուքն ու գյուղատնտեսությունը շատ նման են իրար, պոնտերն ավելի շատ է, քան իրականությունը, գյուղատնտեսությունից գլուխ հանելն ավելի բարդ է, էնտեղ մասնագիտացում է պահանջվում, ֆեյսը նման պահանջներ չի դնում։ Հույս ունեմ մոտ ժամանակներում ամեն ինչ կընկնի իր տեղը, խաբեբաներն ու չարչիները կվերանան։ [b]-Օրվա մեջ հաստատ շատ նամակներ եք ստանում, ո՞ւմ նամակն է, որին ակնթարթորեն պատասխանում եք և ինչո՞ւ։ [/b] -Երևի շեֆ չունենալն է պատճառը , որ կոնկրետ մարդ չկա, ում նամակին առանձնահատուկ պատասխանեմ ,գրեթե բոլորին պատասխանում եմ , երբեմն ուշ եմ տեսնում ու արձագանքում,որի պատճառով շատ ընկերներ նեղանում էին, հիմա սովորել են։ Օրական մոտ 100 նամակ ու 200-500 զանգ եմ ստանում։ [b]-Խոսեցինք նամակներից, իսկ ի՞նչ զավեշտալի պարունակությամբ նամակներ եք ստանում։ Մեկով կկիսվե՞ք։ [/b] -Ինձ էնքան տարօրինակ նամակներ են ուղարկում, որ շարք սկսեմ, երևի մի քանի օր չվերջանա։ Լրիվ անծանոթ մեկը կարող է գրի՝ ինձ համար հնդկահավի ձու ճարի, մյուսը՝ բադի էգ ճուտ, պանրի մայա ու էդպես շարունակ։ Հիմա արդեն ֆեյսբուքյան ոչ ընկերներիս նամակները չեմ էլ բացում, ահագին կան։ [b]-Մարդ, ում պարտադիր պետք է հետևել ֆեյսբուքում և ինչո՞ւ։ [/b] -Կոնկրետ մի հոգի չկա, շատ են , մոտ 10 հոգի , որ պարտադիր հետևում եմ՝ 1. Տիգրան Ղռեջյան 2. Ռուբեն Վարդազարյան 3.Նիկոլ Փաշինյան 4. Արմեն Աշոտյան Ռուսլան Բաղդասարյան 6. Բաբկեն Թունյան 7. Նազենի Հովհաննիսյան 8. Յաշա Սողոմոնյան 9. Նարեկ Մալյան 10. Մի աղջկա: Իրենց ինֆո ստանալու համար եմ հետևում,վերջինից՝ գեղագիտական հաճույք եմ ստանում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=http://armdaily.am/?p=72022&l=am&fbclid=IwAR2O87ISFugH7Mo9PIIJXFobwNiRDzrF72lvohlMipEbZaGSsUQh8sTHStE]Armdaily.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր