211652_close_icon
views-count24466 դիտում article-date 11:19 01-12-2019

Արտառոց գողություն՝ Երևանում. արդարադատության նախարարության մոտից գողացել են մետաղական աղբամանը. կատարողներից «Մանգաղին» բռնել են, «Մուրճին» որոնում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր մուտքի մոտից գողացել են մետաղական աղբամանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 18-ամյա Արեգ Շ-ն, ով շրջապատում հայտնի է «Մանգաղ» մականվամբ։ Ոստիկանների բացատական աշխատանքների արդյունքում Արեգ Շ-ն ներկայացել է ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ նա միայնակ չի գործել. նրա «գործընկերը» եղել է «Մուրճ» մականվամբ երիտասարդը, և նրանք եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որով էլ տեղափոխել են գողացված մետաղական աղբամանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ «Մանգաղի գործընկեր Մուրճի» ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր