3861 դիտում
18:04 30-11-2019
Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված բեռնատարների մասին հրապարակումների վերաբերյալ. Tert.am
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումասիրություն է սկսել Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների կողմից «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների նվիրատվությունների մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/11/30/Prosecutor/3153087]Tert.am[/url] –ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ օրերս, ի պատասխան բազմաթիվ մամուլի հրապարակումների և հայտարարությունների՝ Երևանի քաղաքապետարանը հրապարակել էր նվիրատուների ցանկը, ինչից պարզ էր դարձել, որ նվիրատուների թվում են Երևանի Դավթաշեն համայնքում կառուցապատող «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունը, որը նիվրաբերել է 14 աղբատար, և «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը նվիրել է 3 բեռնատար։
Hetq.am-ի հրապարակման համաձայն՝ այս ընկերությունները կապված են նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։ Օրինակ՝ «Ալեքս ընդ հոլդինգ»-ը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ չնայած քաղաքապետարանի պնդումներին, թե նախկին պատգամավորն այս ցանկում չկա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
592 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
796 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am