211652_close_icon
views-count30158 դիտում article-date 17:34 30-11-2019

Երևանի քաղաքապետի աթոռին «բազմած» Կարգին Հայկոն ստերի ռեկորդ է ուզում խփել կամ 5 օրում 5 հարկ կառուցելու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը իր ընթերցողից էլեկտրոնային նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև. Պարզվում է՝ կախարդական փայտիկը «կարգին» քաղաքապետը գտելա. նոյեմբերի 22-ին թույլտվություն է տվել Տերյան 5-ի շենքի 11-րդ հարկի վրա ևս 5 հարկ՝ ընդհանուր 16 հարկ կառուցելու համար (տես նկար 1 և 2) ու 5 օր հետո արդեն կառուցված են լինում այդ հարկերը (տես նկար 3 և 4)։ Արդյո՞ք առանց կախարդական փայտիկի դա հնարավոր է։ Լավ, է՛ս կարգի սուտ կարգին քաղաքապետից։ Հայկ ջան, քաղաքապետը սկետչի հերոս չի, նա իր ամեն բառի համար պատասխան պիտի տա, ինչի՞ ես մոլորեցնում ու ստում երևանցիներիս։ Ո՞նց է ստացվում 5 օրում կառուցել 5 հարկ։ Չնայած դերասանը էնքան դերերա խաղացել, կյանքի այս փուլում էլ այս դերն է խաղում, ուղղակի հարցը նրանում է՝ արդյո՞ք Երևանն ու երևանցիները արժանի էին էս կարգի սուտասան դերասանի։ Իհարկե, արժանի չեն, իսկ Հայկոյի կողմից ստերը օրենքով պատժելի են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր