211652_close_icon
views-count64824 դիտում article-date 15:06 30-11-2019

Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը Honda-ով 45 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է Սևանի ափին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Ավետիսյանը իր վարած Honda մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայով Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 45 մետր գլորվելով՝ հայտնվել Սևանա լճի ափին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շսմշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, սակայն այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր