211652_close_icon
views-count1387 դիտում article-date 14:02 30-11-2019

Հայաստանը ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 29-ի 48-Լ հրամանով լրացումներ են կատարվել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար մրցութային կարգում: Մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այլ նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեի միջոցով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկել ինքնակենսագրություն (CV)` հայերեն և անգլերեն լեզուներով, ցուցադրության գաղափարի (կոնցեպտ) մանրամասն նկարագիրը և առաջարկվող ճարտարապետների անունները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 12-ը: Ցուցադրության հայեցակարգերը հանձնաժողովի նախնական գնահատման են ներկայացվում անանուն ձևաչափով: Կոնտակտային անձ՝ Մարիամ Գիգոյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մասնագետ, հեռ.՝ 011 52 39 40:

Նմանատիպ նյութեր