211652_close_icon
views-count2324 դիտում article-date 21:05 29-11-2019

Ջրային կոմիտեի և Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ջրային կոմիտեի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել Ջրային կոմիտեի և ինստիտուտի միջև արդյունավետ փոխգործակցությունը: Հուշագիրը Կոմիտեի անունից ստորագրել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը և «Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Պ. Բալջյանը: Փոխնախագահ Հարություն Գուլյանը կարևորել է ինստիտուտի գիտական ներուժը, հույս հայտնելով, որ այս հուշագրի ստորագրումն արդյունավետ և համապարփակ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Փաստել է, որ Ինստիտուտը կարևոր անելիք ունի Ջրային համակարգերի կառավարման մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցում։ Մասնավորապես, ջրային տնտեսությունում մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում բախվում ենք մասնագետների պակասին: Հատկապես մարզերում այս խնդիրն ավելի սուր է և այն լուծելու համար նույնպես կարևոր է մեր համագործակցությունը։ Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ներկայացուցիչ Պ. Բալջյանը ողջունելով ներկաներին իր հերթին գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ իրենց թիմը պատրաստակամ է իրենց փորձը և գիտելիքները փոխանցելու առումով։ Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը պայմանավորվում են մեկտեղել իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը՝ համագործակցելով հետևյալ ուղղություններով՝ Ջրային համակարգերի անվտանգության և արդյունավետ շահագործման ապահովման ուղղությամբ իրականացնել հիդրոհանգույցների զննում, խնդիրների բացահայտում, դրանց վերացմանն ուղղված լուծումների քննարկում, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝ մասնագիտական գրականության, մեթոդական ուղեցույցների, պարբերականների և այլ նյութերի հրատարակում և փոխանակում, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, համապատասխան լաբորատորիաների, սարքավորումների, և այլ տեխնիկական միջոցների համատեղ օգտագործում, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման հետ կապված այլ հարցերում: Իր հերթին Ինստիտուտը պլանավորում է իրականացնել հիդրոտեխնիկական կառուցվածքների մշակման և կատարելագործման աշխատանքներ, կատարել լաբորատոր փորձարկումներ, հիդրոհանգույցների (դրանց մասերի) հիդրավլիկական մոդելավորում: ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր