211652_close_icon
views-count2110 դիտում article-date 19:05 29-11-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելու նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախապես հերթագրված 14 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել են 12-ը: Քաղաքացիների մեծ մասը դիմել էր Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու, տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով: Նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց գտնել լուծումներ` հաշմանդամության կարգը վերականգնելու համար դիմած փրկարար ծառայության նախկին աշխատակցին աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական, քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասին աջակցել են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր