2712 դիտում
10:37 28-11-2019
Առողջության համապարփակ ապահովագրություն, կամ 6 տոկոս առողջության հարկ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022 թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Նախագիծն, ի դեպ, շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ, չափն էլ՝ 6 տոկոս:
Այսինքն` յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս պետք է վճարի առողջապահության հարկ: Երեկվա դրությամբ նախագիծը նշված կայքում հավաքել էր 1388 կողմ և 810 դեմ ձայն: Երեկ առավոտյան դեմ քվեարկողներն են ակտիվ եղել, իսկ արդեն ժամը 12.00-ից հետո ակտիվացել են «կողմ»-երը: Պարզվում է` Առողջապահության նախարարության աշխատակիցները, իրենց բանուգործը թողած, ողջ օրվա ընթացքում այս նախագծին կողմ քվեարկելով են զբաղվել:
Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ նախագիծն ուղարկել են ֆբ օգտատերերին և խնդրել կողմ քվեարկել: Սա, թերևս, զարմանալի չէ, քանի որ նախարար Թորոսյանը իր «փիարն» անելու համար ամեն քայլի դիմում է: Չի բացառվում, որ հենց նրա հրահանգով են նախարարության աշխատակիցները իրենց ընկերներին, հարազատներին խնդրել կողմ քվեարկել նախագծին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
11:30 23-11-2019
2022 թվականից առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի. «Ժողովուրդ»
1252 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»
2359 դիտում
10:28 23-11-2019
Արցախում 2019-ին10,4 տոկոս տնտեսական աճ է եղել, 2020-ին. 8 տոկոս է կանխատեսվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1948 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1513 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»