2677 դիտում
19:48 27-11-2019
ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը հանդիպել է Օհան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ, բժիշկ Վահան Վարդապետյանին: Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
Այցի ավարտին Աննա Հակոբյանը նշել է, որ դրա ընթացքում հրաշալի հոգևոր սնունդ է ստացել և հաղորդակից դարձել հայ մեծանուն դիրիժոր արվեստին:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
16:54 04-05-2022
Տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Այս բաժնից
556 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
652 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է