Աննա Հակոբյանը դիրքերից լուսանկարներ է հրապարակել եւ գրառում կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/564468371012390]էջում [/url]գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկարներ հրապարակել։
Նա մասնավորապես գրել է.
«Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Մեծ ուժ և վստահություն է տալիս դիրքեր այցելելն ու մեր զիծառայողներին հանդիպելը․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա»։