211652_close_icon
views-count728 դիտում article-date 16:28 26-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 24-ին, ժամը 23.15-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Պորշ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 25-ին, ժամը 08.05-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 24-ին, ժամը 21.35-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 25-ին, ժամը 05.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-2121»-ի 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 24-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արբատ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 26-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Համեռ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 28-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսի գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-31»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 25-ին, ժամը 11.55-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան և Մադոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 25-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 255-րդ կմ-ին «Նիսան Միքրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ժայռին. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր