211652_close_icon
views-count1766 դիտում article-date 12:40 26-11-2019

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր