Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 226 հա տարածք
Նոյեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 5 հա,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 0.5 հա,
Շիրակի մարզի Խարկով բնակավայրի մոտակայքում՝ 220 հա,
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: