211652_close_icon
views-count28255 դիտում article-date 20:18 25-11-2019

Արտակարգ դեպք Երևանում. Արաբկիրի ոստիկանները կանխել են եռյակի կողմից նախապատրաստվող մի քանի խանութների գողությունները, հայտնաբերվել են երկաթյա լինգեր և դիմակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Արշալույս Հ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էրիկ Մ-ն և Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան խ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև Երևանի բնակիչ՝ 60-ամյա Վաչագան Ս-ի վարած այն Opel մակնիշի ավտոմեքենան, որով նշված անձինք տեղաշարժվել են։ Այդ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են այդ անձանց իրերը։ Դրանք են՝ 2 հատ երկաթյա լինգ և 1 հատ դիմակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եռյակի անդամները ոստիկանությունում խոստովանել են, որ ցանկացել են Արաբկիր վարչական շրջանի խանութներից գողություն կատարել, սակայն իրենց նպատակին չեն հասել, քանի որ ոստիկանության ծառայողների կողմից բռնվել են։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալները բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր