211652_close_icon
views-count19153 դիտում article-date 18:41 25-11-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. ВАЗ 21012-ը բախվել է փայտե ցանկապատին. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու Աբովյանի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արթուր Մամոյանը իր վարած ВАЗ 21012 մակնիշի 71 ՕX 717 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան փայտե ցանկապատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և նրա ուղևորին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իրենք վնասվածք չեն ստացել։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր