1287 դիտում
21:55 25-11-2019
Արմեն Ղազարյանը մասնակցել է Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրայի հետ համատեղ մասնակցեցին ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին։
Այս մասին հայտնեցին Միգրացիոն ծառայությունից:
Ամենամյա համաժողովը քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականությունն իրականացնող դերակատարների համատեղ մասնակցությամբ քննարկման հարթակ է ստեղծում միգրացիոն հարցերի համար։
Մասնակիցները արձանագրում են միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը, ժամանակի մարտահրավերները, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Ներկաները փաստեցին, որ 2019 թվականը առանցքային տարի է Եվրոպայի հետագա քաղաքականության ուղղությունները կազմելու տեսանկյունից, մասնավորապես միգրացիայի ոլորտում՝ որպես հանրության գերակա առաջնահերթություն։ Ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկերների համար սա վճռական կետ է՝ ժամանակին մշակելու միգրացիոն քաղաքականության և համագործակցության առաջխաղացման ռազմավարական ուղին:
Նմանատիպ նյութեր
13613 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
3270 դիտում
22:00 24-10-2017
Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է փախստականների և միգրացիոն հոսքերին նվիրված ԵԱՀԿ համաժողովին
5937 դիտում
18:51 12-06-2018
Արմեն Ղազարյանը նշանակվել է ՀՀ միգրացիոն ծառայության պետ
Այս բաժնից
1066 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1384 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1168 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ