Վերջին 2 ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաքրենք Հայաստանը աղբից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մարզային այցերի ժամանակ կարևորել է հանրապետությունը մետաղական աղբից ազատելուն ուղղված քայլերը: