Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն մահացել է
Մոսկվայից Անապա չվերթ իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում, քանի որ թռիչքի ընթացքում երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը վատացել է և վայրէջքի պահին նա մահացել է:
Օդաչուն թռիչքից առաջ բուժզննում է անցել, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են նորմալ:
Վայրէջքից հետո բժիշկների խումբը օդաչուին փորձել է փրկել՝ իրականացնելով անհրաժեշտ գործողություններ, սակայն չի հաջողվել: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք վայրէջքի ժամանակ չի տուժել:
Մահացած օդաչուն 49 տարեկան էր: