Կենտրոնի թաղապետարանը բյուջեից 5 մլն դրամ կհատկացնի Բելաջիոյում խնջույքի համար. Tert.am
Բյուջեից 5 մլն դրամով Կենտրոնի թաղապետարանն ու ենթակա կառույցների տնօրենները ամանօրյա խնջույք կանեն Բելաջիոյում կամ համարժեք վայրում:
Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ու ենթակա կազմակերպությունների տնօրենները 5 մլն 200 հզր դրամի հյուրասիրություն են նախաձեռնել: [url=https://www.tert.am/am/news/2019/11/23/Kentron-district/3147337]Tert.am[/url]-ը հայտնում է, որ ամանորյա խնջույքը, որը քաղաքապետարանը ծրագրում անվանել է մշակութային միջոցառման կազմակերպման ծառայություն, կֆինանսավորվի բյուջեից:
Հյուրասիրությունը նախատեսված է անցկացնել Բելաջիոյում կամ համարժեք այլ վայրում՝ ըստ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հայեցողության, հյուրասիրությանը կմասնակցի 250 անձ: