211652_close_icon

Բրյուսովի անվան պետական համալսարանը ամանորյա ճոխ խնջույքի համար ծախսել է 4 մլն դրամ. «Ժողովուրդ»

views-count2404 դիտում article-date 09:53 10-02-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ միայն պետական գերատեսչություններն են պետբյուջեի միջոցներով խնջույքներ կազմակերպում, այլև պետական ԲՈՒՀ-երը։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը պետբյուջեի հաշվին Ամանորի ճոխ խնջույք է կազմակերպել։ Այդ նպատակով գնել են 60 կգ տեղական, 50 կգ ներմուծված միս, հավի կրծքամիս, հավի թև, հավի բդիկ, տավարի 125 կգ տեղական փափուկ միս, ձուկ, խաշ, քյուֆթա, բաստուրմա, սուջուխ, երշիկ, պանիր, ֆիլե, կոնֆետ, մրգեր և այսպես շարունակ։ Այս նպատակով ԲՈՒՀ-ը ծախսել է 4 մլն դրամ բյուջետային միջոցներ։ Նշենք, որ խնջույքի համար անհրաժեշտ պարագաները ԲՈՒՀ-ը գնել է «Անգին Հարությունյան» Ա/Ձ-ից։ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից, սակայն ապարդյուն»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր