211652_close_icon
views-count6196 դիտում article-date 10:33 06-06-2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ խնջույքի համար ծախս­վել է 1 մլն 700 հազար դրամ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մայիսի 25-ին կառավարա­կան առանձնատների տա­րածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խնջույք՝ սահմանամերձ բնակավայրերի շրջանա­վարտների համար։ Այս մի­ջոցառման համար ծախս­վել է 1 մլն 700 հազար դրամ։ Այս մասին ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։ Ըստ այդմ, ու­տեստներին և խմիչքին հատկացվել է 1 մլն 132 հա­զար դրամ, սպասքի վարձակալությանը 182 հազար դրամ, սպասարկող անձնակազմին՝ 210 հազար դրամ։ Մնացած գումարը ծախսվել է սեղանների և աթոռների վարձակալության համար։ Ծառայությունները մատու­ցել է «Բաբկեն Ղազարյան Ասատուրի» Ա/Ձ-ն։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր