1740 դիտում
14:40 23-11-2019
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին:
«20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները, ներառականությունը, ուսուցիչների դերի արժևորումը:
Նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Արևելյան գործընկերության երկրներում կրթության միջազգայնացման և բարեփոխումների խթանման ուղիները:
Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այժմ կրթության հիմնական խնդիրներն են` երկրի տնտեսության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստ աշխատուժի ստեղծումը և տեխնոլոգիաների ներգրավմամբ զարգացման ապահովումը:
Նախարարը խոսել է Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի մասին` մասնավորապես նշելով հանրակրթական չափորոշիչների փոփոխության, միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինչպես նաև կրթության միջազգայնացման ու շարժունության ոլորտում իրականացվող քայլերը: Նախարարը հատուկ ընդգծել է կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը` հաշվի առնելով, որ 21-րդ դարի աշակերտին հետաքրքրելու համար կրթությունը պետք է 21-րդ դարի պահանջներին համապատասխան լինի:
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
18:23 16-10-2024
Հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին
2863 դիտում
17:10 10-07-2017
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
2775 դիտում
22:22 08-09-2017
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
859 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան