1592 դիտում
21:51 22-11-2019
Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը
Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը:
Մինչ 2020թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ 2019թ-ի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես՝ ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10,4% տնտեսական աճը, թույլ են տալիս ընթացիկ տարում ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան պլանավորված էր 2019թ-ի պետական բյուջեի նախագծով:
Անդրադառնալով 2020թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 375,6մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%:
«Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Հավելուրդը (պրոֆիցիտ) նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը:
2020թ-ին, ընթացիկ տարվա համեմատ, 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի սեփական եկամուտները՝ կազմելով 55,1մլրդ դրամ: Անկումը, ըստ նախարարի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառը պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումն է:
Ծախսերը կկազմեն 120մլրդ 775,6մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսից 6,4մլրդ դրամով:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ, 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000դրամ, 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն:
2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը:
Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներ Հայկ Խանումյանի, Գագիկ Բաղունցի, Ալյոշա Գաբրիելյանի և Արթուր Թովմասյանի առաջադրած հարցերին:
Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3206 դիտում
15:55 01-12-2016
Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը
1795 դիտում
15:04 15-11-2017
Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2018թ. պետական բյուջեի նախագիծը
1300 դիտում
17:06 01-06-2015
ԼՂՀ խորհրդարանին է ներկայացվել 2014թ. պետական բյուջեի կատարողականը
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին