211652_close_icon
views-count537 դիտում article-date 18:50 22-11-2019

Հայաստանյան մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ: Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային ստանդարտների մշակման գործում Կոդեքսի կարևոր աշխատանքի վրա: Արդյունավետ քննարկում է ծավալվել նաև մանկահասակ երեխաների համար նախատեսված սննդային ապրանքներին վերաբերող ստանդարտների մշակման հարցերի շուրջ: Քննարկման թեմաների վերաբերյալ կողմերի մոտեցումները համահունչ էին և Տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու դրանք: http://snund.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%b9/ [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր