980 դիտում
17:00 09-12-2015
Կենսաբանական ռիսկերի վարումը՝ միջազգային մոտեցումներին համահունչ
ՀՀ առողջապահության նախարարության տարբեր ստորաբաժանումների մասնագետները մասնակցեցին «Կեսնաբանական ռիսկերի վարում և միջազգային ստանդարտներին համահունչ վարակիչ ազդակների տեղափոխում» միջազգային սեմինար դասընթացին: Այն կազմակերպվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և միջազգային փորձագետների մասնակցությամբ:
Սեմինար դասընթացը հայ մանագետներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու միջազգային ժամանակակից պահանջներին և ձեռք բերելու հմտություններ` այդ աշխատանքները Հայաստանում կազմակերպելու համար:
Դասընթացի ավարտին մասնագետներին տրվեցին միջազգային նմուշի վկայագրեր, որոնք հավաստում են այն մասին, որ առողջապահության նախարարությունում, այդ թվում՝ բժշկասանիտարական հսկիչ կետերում, ձևավորվել է նշված հարցերի շուրջ կարողություններով օժտված կադրային ներուժ։ Այդ մասնագետները կարող են միջոցառումներ ձեռնարկել ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Հայ մասնագետներն արդեն իսկ տիրապետում էին կենսաբանական ազդակների հետ ճիշտ աշխատելու հմտություններին, սակայն այսօր կատարելագործվել են և առավել ժամանակակից մոտեցումներով կիրականացնեն այդ աշխատանքը՝ կանխելով կենսաբանական ազդակներից առաջացող հնարավոր ռիսկերը:
Նմանատիպ նյութեր
1446 դիտում
15:59 16-09-2015
Երևանում մեկնարկեց ռեաբիլիտացիայի ժամանակակից մոտեցումներին նվիրված միջազգային գիտաժողովը
8912 դիտում
10:48 08-09-2018
Ինքնիշխանությանը, արժանապատիվ կեցվածքին՝ այո, ավելորդ «դուխավիկությանը» և տղայական մոտեցումներին՝ ոչ․ «Առավոտ»
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
970 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին