1139605 դիտում
14:16 21-11-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. ЗИЛ-ը կողաշրջվել է, BMW-ն բաժանվել է մի քանի մասերի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել և վերածվել մետաղե ջարդոնի: 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են կողաշրջված ЗИЛ-ը և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, ով BMW-ն ամբողջովին բաժանվել է մի քանի մասերի և մեքենայի տարբեր հատվածներ իրարից հեռու են շպրտվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել իր թույլատրելի հատվածով երթևեկող ЗИЛ-ի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ և ЗИЛ-ն էլ կողաշրջվել է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-[b]ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, որով ակնհայտ պարզ է դառնում, թե վարորդներից ում ավտոմեքենան է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:[/b]
[b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ BMW-ն վարել է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 24-ամյա Սահակ Ղազանչյանը, ով տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Սարի Թաղի բնակիչ՝ 21-ամյա Ռոբերտ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ռ. Կարապետյանն աշխատում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում։[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+