112610 դիտում
16:11 18-05-2016
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառեր և կողաշրջվել. կա 2 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի 33 ՍD 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառեր և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Տեղում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Թ. Շուշանյանի կարգադրությամբ ավագ քննիչ Կորյուն Սերոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածն ու վիրավորն առաքիչներ էին, իսկ ավտոմեքենան պատկանում էր «Մուսալեռ» ընկերությանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+