211652_close_icon
views-count6623 դիտում article-date 21:32 20-11-2019

ՌԴ ԱԻՆ փոխնախարարը ժամանել է Հայաստան. նա այցելել է Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը դիմավորել է իր գործընկեր Նիկոլայ Գրեչուշկինին և ուղեկցել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն: Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը զբաղեցնում է 17,5 հեկտար տարածք և հագեցած է գերժամանակակից, հումանիտար արձագանքման, փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայով, կինոլոգիական, լեռնագնացների ուսուցման համար նախատեսված ենթակառուցվածքներով, այլ անհրաժեշտ պարագաներով: Մարդասիրական արձագանքման կենտրոնի ճգնաժամային կառավարման կենտրոնում փոխնախարարներ Արկադի Բալյանին և Նիկոլայ Գրեչուշկինին ներկայացվեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության, հնարավորությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն: Այս տարվա ընթացքում կենտրոնի ուժերով՝ տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել են բազմաթիվ փրկարարներ, իրականացվել են հայ-ռուսական համատեղ վարժանքներ, Իրան և Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն: Արկադի Բալյանը նշեց, որ հատկապես այս տարի գրանցված աննախադեպ անտառային հրդեհների ժամանակ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հստակ տեղորոշվում էին հրդեհի օջախները, որը հրշեջ-փրկարարներին թույլ էր տալիս ավելի արդյունավետ գործել: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնի տարածքում այս տարի իրականացվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, գնվել է նոր տեխնիկա: Կենտրոնի տարածքի պարսպապատման աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, կառուցվել են ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ, փրկարարների համար նախատեսված մի քանի վարժահրապարակներ, նյութական միջոցների պահպանման համար նախատեսված նոր պահեստներ: Ռուսական կողմը այս տարվա ընթացքում շարունակել է հագեցնել կենտրոնի տեխնիկական բազան: Փոխնախարարները շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացան ավարտված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր