211652_close_icon
views-count1142 դիտում article-date 14:08 20-11-2019

Պղնձե դետալների գողությունն ավարտին չհասավ

Էրեբունու քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, 30-ամյա և մայրաքաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 44-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 16-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, Արին-Բերդի 4-րդ նրբանցքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության բակում կայանված տարբեր մեքենաներից փորձել են գողանալ պղինձ պարունակող մետաղյա դետալներ և հաղորդալարեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր