211652_close_icon
views-count588 դիտում article-date 15:26 01-07-2014

Բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ և փորձել գողություն կատարել: Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Մարատ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դպրոցի պարսպի վրայից մուտք գործելով` փորձել է էլեկտրական ենթակայանից պղնձյա մալուխներ գողանալ, սակայն տարածքում բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր