2361 դիտում
11:31 26-07-2019
Իրանի քաղաքացին մետաղական դետալների մեջ փորձել է 2կգ 665.5 գրամ ափիոն ներկրել Հայաստան․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված «Made in Azerbaijan» գրառմամբ 2 հատ մետաղական դետալների մեջ հայտնաբերել են 2կգ 665.5 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: ԻՀՀ քաղաքացին կալանավորվել է:
Ի դեպ, օրեր առաջ նմանատիպ մեկ այլ դեպք էլ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել էին փոստային ծանրոցի մեջ, երբ Իրանի մեկ այլ քաղաքացի փորձ էր արել նույնանման դետալների մեջ 2528 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
4889 դիտում
21:15 23-01-2019
Բացահայտվել է շուրջ 2կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք
4314 դիտում
11:15 08-06-2021
Իրանի քաղաքացին փորձել է սրբապատկերների մեջ քողարկված 7 կգ մեթամֆետամին ներկրել ՀՀ․ ԱԱԾ-ի բացահայտումը ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»