211652_close_icon
views-count806 դիտում article-date 11:29 20-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.5 հա տարածք

Նոյեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1800 քմ, Ակունք գյուղում՝ 1 հա, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Բարեպատ գյուղի մոտ՝ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Զովք գյուղում՝ 1 հա, Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 3 հա, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում՝ 1 հա, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 5 հա, Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին՝ 800 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր