Երկրորդ զորամիավորմանը ենթակա զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
Երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում նոյեմբերի 18-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմի գործնական հմտություններն ու ունակությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել հրաձգային տարբեր զինատեսակներից: