211652_close_icon
views-count1747 դիտում article-date 18:18 19-11-2019

Լուիս Էնրիկեն արտառոց հանգամանքներում նորից գլխավորեց Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի հավաքականում այսօր գլխավոր մարզչի փոփոխություն կատարվեց: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը: Մինչ այս Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Ռոբերտ Մորենոն, որը Էնրիկեի օգնականն էր մինչև վերջինիս հեռանալը: Իսկ ամենաարտառոցն այստեղ այն է, որ Լուիս Էնրիկեն պնդել է, որպեսզի Մորենոն, որի հետ 2008 թվականից ի վեր համատեղ աշխատել է, իր մարզչական շտաբում տեղ չունենա, թեպետ նրա հետ աշխատել է «Բարսելոնայում», «Ռոմայում»: Իսպանական լրատվամիջոցները էլ ավելի արտառոց են որակել այն փաստը, որ Մորենոյին աշխատանքից ազատելու մասին հայտնել են Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում Ռումինիայի հետ խաղից հետո, որտեղ իսպանացիները հաղթեցին 5:0 հաշվով: Նշվում է, որ իմանալով այդ մասին, Մորենոն հանդերձարանում լաց է եղել և հրաժարվել մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին:

Նմանատիպ նյութեր