Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների և պաշտոնյաների փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Հենց Հովհաննիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, և հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Թեժ ու լարված այս հանդիպման ընթացքում հիմնական վրդովմունքի պատճառներից է եղել նաև ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաև այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել:
Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար: Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]