3361 դիտում
09:20 10-03-2021
Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ ու վարունգ է ներկրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաև Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաև վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլև Թուրքիայից:
Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական և իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում և սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են:
Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ և այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
4451 դիտում
09:37 19-11-2019
Թուրքիայից լոլիկ, վարունգ, Պակիստանից՝ կարտոֆիլ է ներկրվել Հայաստան. «Ժողովուրդ»
3711 դիտում
16:25 10-01-2019
Դավիթ Անանյանը պարզաբանեց Թուրքիայից Հայաստան առանց մաքսազերծման լոլիկ ներկրելու հարցը. տարվելու է կոշտ պայքար
5160 դիտում
17:46 06-12-2020
Բորիս Մուրազի. 3 տոննա լոլիկը պիտի թափվի, որովհետև Թուրքիայից էժան լոլիկ է ներմուծվել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը