211652_close_icon
views-count2991 դիտում article-date 17:47 09-09-2015

Հանրապետություն լոլիկ չի ներկրվել, այլ արտահանվել է

Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել հանրապետություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է՝ վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել՝ այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շարունակվում է հանրապետությունից լոլիկի արտահանման գործընթացը․ այսօրվա դրությամբ՝ արդեն արտահանվել է 1130 տոննա լոլիկ, նախորդ ամբողջ տարվա 220 տոննայի դիմաց:

Նմանատիպ նյութեր