211652_close_icon
views-count2151 դիտում article-date 20:29 18-11-2019

Երևանի 2020-ի բյուջեում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը նախկին 30 մլն դրամի փոխարեն դարձրել են 355 մլն․ ավագանու ԲՀԿ-ական անդամ

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքի 2020-ի բյուջեով հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքների համար նախատեսված բյուջեն 12- անգամ ավելացել է։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արդեն քանի օր է ուսումնասիրում եմ Երևանի 2020 թվականի բյուջեի նախագիծը,ահագին հարցեր ունեմ,որի մասին հերթով,կարգով խոսելու եմ,,ուրեմն,մի զավեշտալի թիվ ասեմ,բռնվեք,որի մասով ոչ մի բացատրություն չկա, թիվ 48 կետով սահմանված ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ պահանջող ընթացիկ աշխատանքներ իրականացնելու համար 2019-ի բյուջեով նախատեսված էր 30 մլն դրամ / 2019-ի բյուջեն նախկինների բյուջեն է եղել,չմոռանաք/,հիմա ի՞նչ եմ տեսնում,էս ՀՐԱՏԱՊԻ փողը ավելացրել են 325 միլիոնով...սա աբսուրդ է,կանխատեսումների և բյուջեի կազմման անհասկանալի ու չբացատրված,փակագծերը չբացված մի թիվ,ասենք ի՞նչ հիմքով է հրատապ ծախսի բյուջեն դառել 355 միլիոն դրամ,այն դեպքում երբ 2019-ին եղել է 30 միլիոն... Հրատապ ասելով ի՞նչ նկատի ունենք,կամ 2019-ին ի՞նչ նախադեպեր ենք ունեցել,որի հիմքով գումարը ավելացել է մոտ 12 անգամ,սա առաջիկա քննարկումների դեռ մեկ կետ,մնացածը հաջորդիվ»։

Նմանատիպ նյութեր