211652_close_icon
views-count764 դիտում article-date 18:51 18-11-2019

Գրականագետ Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգյանի հրամանագրով գրականագետ Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Նախագահի հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Գրական-մշակութային երկարամյա գործունեության համար գրականագետ Ավետիք Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»։

Նմանատիպ նյութեր